| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մայիսի 9-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 18:00-ից մինչև 18:30-ն ընկած ժամանակահատվածում Երասխահուն գյուղում ուժգին քամու հետևանքով գյուղացիները խոշոր չափի նյութական և գույքային վնասներ են կրել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասել են. «Ընենց ուժգին էր քամին, բառերով չես կարող նկարագրել: Իր սև գործն արեց: Ալիկ Գևորգյանին պատկանող ավտովերանորոգման կետի՝ վերջերս սարքած թիթեղյա տանիքը ոնց որ մի քանի հոգով պոկեին ու շպրտեին: Կարեն Թումանյանի ջերմոցները լրիվ ավիրեց: Գյուղում էլի ահագին մարդիկ վնաս են կրել»: