|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում աշխարհազորային Սերգեյ Տարասենկոն ամուսնացել է իր զինվորական ընկերուհու` Վալերիայի հետ: Այս մասին հայտնում է lifenews.ru-ն:
Նորապսակները խոստովանել են, որ եթե երկրի հարավ-արևելքում պատերազմ չլիներ, ապա երբեք չէին ծանոթանա: Վալերիան գնացել էր առաջին գիծ` սնունդ պատրաստելու, և հանդիպել էր Սերգեյին: Երիտասարդները միանգամից համակրել էին իրար և որոշել չձգձգել ամուսնությունը: Քանի որ Սլավյանսկում չկան ջուր և էլեկտրականություն, նորապսակները միայն համեստ ֆուրշեթ են կազմակերպել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում:
Նորապսակ աշխարհազորայինները որոշել են հարսանիքի հաջորդ օրն իսկ վերադառնալ առաջին գիծ: