|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հունիսի 28-ի գիշերը, հուլիսի 1-ին, հուլիսի 2-ի գիշերը հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հունիսի 28-ի, հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, հունիսի 29-30-ին` գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան է` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին կնվազի 3-4 աստիճանով, հուլիսի 1-2-ին նույնքան կբարձրանա:
Երևանում հունիսի 28-ի գիշերը, հուլիսի 1-ին, հուլիսի 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 28-ի, հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, հունիսի 29-30-ին` գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: