|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արդեն կես տարի է, ինչ Կոմպոզիտորների միության նախագահ է ընտրվել Արամ Սաթյանը, և արդեն կես տարի է, ինչ երիտասարդների ներգրավումը միության անունից կամ աջակցությամբ կազմակերպվող միջոցառումներին ավելացել է. լրագրողների հետ զրույցում նշեց երիտասարդ կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ վերջերս միությունը երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության փառատոն էր կազմակերպել, որտեղ ներկայացված էին ոչ միայն կայացած, արդեն որոշակի ճանապարհ անցած կոմպոզիտորները, այլ նաև կոնսերվատորիայի ուսանողները:
«Երիտասարդ կոմպոզիտորների հայ-ռուսական փառատոն անցկացվեց, իսկ հիմա էլ ՌԴ-ում պատասխան քայլն է արվում` մոտ օրերին Ռուսաստանում փառատոնի երկրորդ փուլն է ընթանալու, և համերգներին ներկայացվելու են մեր կոմպոզիտորների գործերը: Մենք կոմպոզիտորներ ունենք նաև դրսում բնակվող, սովորող, որոնք նույնպես տեղում համերգներ են կազմակերպում, այսինքն` այս ամենը փաստում է այն մասին, որ երիտասարդների գործունեության շրջանակներն էլ ավելի ծավալուն են դարձել, ինչն էլ ողջունելի է միության կողմից»,- ասաց Մակարյանը: