կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-27 09:14
Քաղաքական

Թե ինչու Լավրովը չի հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ

Թե ինչու Լավրովը չի հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ

«Հրապարակ»-ը գրում է. «Հայաստան եկած Սերգեյ Լավրովը չի հանդիպել նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, չնայած Հայաստան կատարած նախորդ այցի ժամանակ հանդիպել էր Տիգրան Սարգսյանի հետ:

 

Բանն այն է, որ Աստանայից առաջ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը՝ Մաքսային միությանն ու Ղարաբաղին առնչվող, թե մաքսային կետ չի լինելու, դուր չի եկել ռուսական կողմին, և վերջիններս Նազարբաևի պահանջները՝ Ալիևի նամակի տեսքով, պատճառաբանում են այդ հայտարարությամբ, մասնավոր զրույցներում նշելով, որ եթե հայկական կողմից չլիներ նման հայտարարություն, չէր լինի նաև նման նամակ, որովհետև հայկական ու ռուսական կողմերի միջև համաձայնություն կար՝ լռելյայն շրջանցել այդ հարցը, այն լուծելով հօգուտ Հայաստանի:

 

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ սեպտեմբերին Հովիկ Աբրահամյանը կլինի Մոսկվայում, և այս հարցի մասին ևս «կխոսվի» նրա հետ»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։