կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-26 17:39
Տարածաշրջան

Ստամբուլում թմրավաճառները ճնշում են հայաստանցի ներգաղթյալներին

Ստամբուլում թմրավաճառները ճնշում են հայաստանցի ներգաղթյալներին

Ստամբուլի (Կ.Պոլսի) Քումքափը թաղամասում Հայաստանի քաղաքացիների սպանություններից հետո թուրքական ոստիկանական գործողությունը անհանգստություն է առաջացրել թաղամասի հայաստանցի ներգաղթյալների շրջանում: Այս մասին հայտնում է «Ակօս»-ը:

 

Վերջերս Քումքափըյում Հայաստանի քաղաքացու սպանությունից հետո ոստիկանության մոտ 1600 աշխատակիցներ սկսել են խուզարկել անցորդներին, մտնել տները, ինչը հայաստանցիների շրջանում անհանգստության պատճառ է դարձել:

 

10 տարի Քումքափը թաղամասում բնակվող մի կին պատմել է, որ վերջին երկու տարիներ ընթացքում թաղամասում թմրավաճառներ են հայտնվել։

 

«Տարիներ շարունակ ապրել եմ այստեղ, սակայն այսքան անհանգիստ երբեք չեմ եղել։ Փողոցի մեջտեղում թմրանյութ են վաճառում։ Նույնիսկ թմրանյութը փողոցներում օգտագործողներ կան։ Ամեն երեկո կրակոցներ ենք սկսել լսել։ Անցած շաբաթ մեր փողոցում 50 հոգանոց երկու խմբեր զենքով կռիվ արեցին»,- ասել է նա։

 

«Երեկոյան ժամերին չենք կարողանում դուրս գալ։ Անհանգստանում ենք երեխաների համար։ Ամեն վիճաբանության, ամեն զենքի ձայն լսելիս մեր ծանոթներին ենք զանգահարում, որպեսզի համոզվեն, որ լավ ենք»,- պատմել է 9 տարի Նիշանջայում բնակվող մի երիտասարդ:

 

Հունիսի 21-ին ոստիկանությունը փողոցում գործողություն է իրականացրել, սակայն Հայաստանի քաղաքացիներից ոչ ոք չի ձերբակալվել, ինչպես նաև չեն խուզարկվել նրանց տները: Սակայն այդ օրից ի վեր սկսել են հայաստանցիների նկատմամբ հալածանքները։ Եղել են նաև դեպքեր, երբ թմրավաճառները հարձակվել են հայաստանցիների վրա՝ նրանց մատնության մեջ մեղադրելով: