|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հունիսի 26-ին հանրապետության շրջանների զգալի մասում, հունիսի 28-30-ը առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հունիսի 27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 26-30-ը կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում հունիսի 26-ին` գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Հունիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 28-30-ը` երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: