կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-24 19:23
Հասարակություն

Երթևեկության փոփոխություն` Երևանի Կիևյան-Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդի խաչմերուկում

Երթևեկության փոփոխություն` Երևանի Կիևյան-Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդի խաչմերուկում

Երթևեկության բարելավման նպատակով հունիսի 25-ից Երևանի Կիևյան-Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդի փողոցների խաչմերուկում երթևեկությունը փոփոխվելու է։

 

Լենինգրադյան փողոցից Կիևյան փողոց տանող ուղղությամբ ներկայիս 3 երթևեկելի գոտու փոխարեն այսուհետև կգործի 4 երթևեկելի գոտի` հետևյալ թույլատրելի ուղղություններով.

 

- 1-ին կամ աջ եզրային երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ` դեպի Կիևյան փողոց կամ աջ` դեպի մարզահամերգային համալիր,

 

- 2-րդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ` դեպի Կիևյան փողոց,

 

- 3-րդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ` դեպի Կիևյան փողոց, կամ ձախ` դեպի Հալաբյան փողոց,

 

- 4-րդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկել ձախ` դեպի Հալաբյան փողոց։

 

Ծիծեռնակաբերդի խճուղով Լենինգրադյան փողոց ուղղության ժամանակ վերը նշված առաջին գոտի մուտք գործած տրանսպորտային միջոցների վարորդներին կարգելվի աջ թևով վերադասավորվել այլ գոտի և ձախ շրջադարձ կատարել Հալաբյան փողոց։

 

Հալաբյան փողոց երթևեկելիս անհրաժեշտ է, նախապես տեղադրված ուղղությունների նախնական ցուցիչի պահանջներին հետևելով, Ծիծեռնակաբերդի խճուղով երթևեկել Շինարարների փողոց, այնուհետև Շինարարների փողոցի որևէ խաչմերուկում կատարել աջ շրջադարձ ու երթևեկել Հալաբյան փողոց։ Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը: