|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Քիչ առաջ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 2014/2015 թթ. մրցաշրջանի առաջին և երկրորդ փուլերի վիճակահանությունը: Երևանի «Բանանց»-ը կհանդիպի Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմա»-ի հետ: Անդորրական թիմի արգելքը հաղթահարելու դեպքում երկրորդ փուլում «Բանանցը» կմրցի Թել Ավիվի «Մաքքաբիի» հետ:
1-ին որակավորման փուլ
«Սանտա Կոլոմա» (Անդորրա)-«Բանանց» (Հայաստան)
«Լինկոլն» (Ջիբրալթար)-«Տորսհավն» (Ֆարերներ)
«Լա Ֆլորիտա» (Սան Մարինո)-«Լեվադիա» (Էստոնիա)
Առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 1-ին եւ 2-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 8-ին եւ 9-ին: