կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-20 15:28
Իրավական

Երեւանի 61-ամյա բնակիչը մեղադրվում է պետական դավաճանություն կատարելու մեջ

Երեւանի 61-ամյա բնակիչը մեղադրվում է պետական դավաճանություն կատարելու մեջ

«Փաստինֆո»-ն գրում է, որ Երևանի 61-ամյա բնակիչ Խաչիկի դեմ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է ու ուղարկվել դատարան:

 

«Այսպես, ըստ գործի նյութերի՝ Խաչիկը ֆինանսական խնդիրների լուծման և գումար վաստակելու ակնկալիքով 2013 թվականի օգոստոսի 6-ին մեկնել է Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաք՝ սեփական նախաձեռնությամբ Վրաստանում Ադրբեջանի դեսպանության վարչական շենքի վրա փակցված պաշտոնական հեռախոսահամարով կապվել է դեսպանության աշխատակից ոմն Ալեքսանդր Իվանովիչի հետ և առաջարկել իր ծառայությունները։

 

Վերջինիս միջնորդությամբ՝ արդեն 2013թվականի սեպտեմբերի 19-ին Թբիլիսիում հանդիպել է Ադրբեջանից այցելած Մախմուդ անունով ներկայացած մի անձնավորության հետ, ով Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից է եղել։ Խաչիկը նրանից ստացել է 500 ԱՄՆ դոլար գումար և առաջադրանք՝ տվյալներ հավաքել ՀՀ ՊՆ պատասխանատու պաշտոն զբաղեցնող, «Ինֆինիտի» մակնիշի արծաթագույն «ջիպ» տեսակի ավտոմեքենա վարող մի անձնավորության վերաբերյալ:

 

Ինչպես հետագայում պարզվել է, այդ անձնավորությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Կարապետյանն է եղել: Ադրբեջանի հատուկ ծառայությունները հետաքրքրվել են նաև հայ պաշտոնյայի սիրուհու կենսորոշիչ տվյալներով ու բնակության հասցեով»,- գրում է կայքը։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: