|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ոստիկանության լրատվական ծառայությունը մանրամասներ է հայտնել փետրվարի 28–ին Երևանում հնչած կրակոցների վերաբերյալ։
Փետրվարի 28-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով հետախուզվող Նարեկ Պ․-ն գտնվում է Դավթաշենի հյուրանոցային համալիրներից մեկում։
Բերման ենթարկելու գործողության ընթացքում հետախուզվողը կրակոցներ է արձակել։ Ոստիկանները վնասազերծել են Նարեկ Պ․-ին և բերման ենթարկել ՔՈԳՎ։
Հրազենը հայտնաբերվել և առգրավվել է։
Գործողության ընթացքում տուժած անձինք չկան։
Նախաքննությունը շարունակվում է։