կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-17 14:25
Քաղաքական

Կառավարությունը տեղյակ է և մտահոգ էլեկտրաէներգիայի թանկացմամբ. Ռոբերտ Նազարյան

Կառավարությունը տեղյակ է և մտահոգ էլեկտրաէներգիայի թանկացմամբ. Ռոբերտ Նազարյան

Այսօր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցերը, ուղղված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, մի քանիսն էին` արդյո՞ք այն ամենը, ինչ ներկայացվում է պատգամավորներին, նույնությամբ ներկայացվել է կառավարությունում, արդյո՞ք ընդհանուր էներգետիկ համակարգը ենթարկվել է աուդիտի, ինչո՞ւ ստեղծված իրավիճակը կանխատեսելի չէր նախորդ սակագնի բարձրացման ժամանակ, ինչո՞ւ քաղաքացիները պետք է տույժ-տուգանք վճարեն կազմակերպությունների վերցրած վարկերի համար, քննարկվե՞լ է, արդյոք, ֆինանսական ճեղքվածն այլ ֆինանսական աղբյուրներով լրացնելու մասին հարցը, ի վերջո, այդ սակագներն ի՞նչ ազդեցություն կունենան տնտեսության վրա:

 

Ռոբերտ Նազարյանը նշեց, որ, այո, կառավարությունը տեղյակ է և շատ մտահոգ ստեղծված վիճակով, քանի որ ինքը ներկայացրել է բոլոր խնդիրները կառավարությանը: Նա նաև նշեց, որ կազմակերպություններում առանձին-առաձին աուդիտ իրականացվել է: Ինչ վերաբերում է կանխատեսելիությանը, Նազարյանն ասաց. «Գործոնների մի մասը կանխատեսելի էր, ու գիտեինք, որ մյուս տարի առաջանալու են խնդիրներ, բայց կային գործոններ, որոնք մեզ հայտնի չէին, դրանք են` ատոմակայանի` ուշացումով գործարկվելը և սակավաջրությունը»:

 

Արծվիկ Մինասյանը նշեց, որ խոսքը ամբողջ համակարգի աուդիտի մասին է, ոչ թե առանձին կազմակերպությունների: