|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Եվրամիությունը արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավոր սպառնալիքներին հակազդելու համար, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։ Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է հայկական կողմի խնդրանքով։
Ավելի վաղ Կալլասը նաև հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Եվրամիությանը՝ «առաջիկա ընտրություններում արտաքին միջամտությանը» հակազդելու համար։ Ի պատասխան՝ ԵՄ-ն հայտարարել է 12 միլիոն եվրո հատկացնելու պատրաստակամության մասին։ Միջոցները նախատեսվում է օգտագործել «արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության» դեմ պայքարի և կիբեռանվտանգության ամրապնդման համար։
«Հայաստանի խնդրանքով ԵՄ-ն կտեղակայի հիբրիդային արագ արձագանքման խումբ՝ ընտրություններից առաջ սպառնալիքներին հակազդելու համար: Մեր հարևանության ժողովրդավարական դիմադրողականության աջակցությունը մեզ համար մնում է առաջնահերթություն: Մենք Հայաստանին մենակ չենք թողնի. ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա», - ասել է Կալլասը ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Հավելենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հունիսի 7-ին։