կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-13 16:20
Քաղաքական

ՀՀԿ-ական կանանց կրքերը` ԱԺ-ում

ՀՀԿ-ական կանանց կրքերը` ԱԺ-ում

Շրջանառվող լուրերի համաձայն՝ ԱԺ Հանրապետական խմբակցության կին պատգամավորները լարված հարաբերություններ ունեն միմյանց հետ: Այդ լարվածության ականատեսն այսօր եղան լրագրողները: ՀՀԿ-ական Մարգարիտա Եսայանն ու Կարինե Աճեմյանն այսօր ԱԺ-ի միջանցքում չկարողացան զսպել զգացմունքներն ու վեճի բռնվեցին. գրում է Henaran.am-ը:

 

Թե ինչից սկսվեց վեճը, անհայտ է, քանի որ սկզբում կանայք ցածր էին խոսում: Սակայն հետո սկսեցին մեղադրել միմյանց:

 

«Քո ընկերուհիներն են գրել, ուրեմն` մի բանից դժգոհ ես, որ գրել են»,- ասաց Աճեմյանը: Իսկ Եսայանն էլ բարձրաձայն հակադարձեց: Կարինե Աճեմյանն էլ պահանջեց. «Մի հատ ձայնդ մի բարձրացրու, իյա: Նոր եք եկել, մի քիչ աշխատեք, հետո...»:

 

ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ղեկավար Գոհար Պողոսյանը, որ ներկա էր, փորձում էր մեղմել իրավիճակը: Նույնը փորձում էր անել նաև ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը, բայց` ապարդյուն:

 

Կրքերը չհանդարտվեցին. պատգամավորները վիճելով հեռացան: