կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-17 11:07
Տարածաշրջան

«Դուք քծնում եք բռնապետի». թուրք փաստաբանները ոստիկանների դեմ են դուրս եկել

«Դուք քծնում եք բռնապետի». թուրք փաստաբանները ոստիկանների դեմ են դուրս եկել
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության դեմ բողոքի ցույցին մասնակցելու համար ձերբակալվել է հինգ մարդ:

Ըստ Demokrathaber-ի՝ ոստիկանները պնդել են, որ ցուցարարները մի ոստիկանի այնպես են ծեծել, որ «ջարդել են ոսկորները», ինչի հիման վրա էլ ձերբբակալել են նրանց:

Ձերբակալվածների փաստաբաններն իրենց դժգոհությունն են հայտնել: Նրանցից մեկը ոստիկաններին ասել է. «Թե\' սպանեցիք մեր ընկերներին, թե\' նրանցից մի քանիսին ձերբբակալում եք: Դուք քծնում եք բռնապետի»: Նկատի է ունեցել երկրի ղեկավար Էրդողանին:

Ի դեպ, նշվում է, որ ձերբակալվածների թվում կա անչափահաս: