|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Այսօր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը տեղի կունենա ոչ թե «Արամ Խաչատրյան» համերգասրահում, այլ օպերայի թատրոնի սրահում:
Այս անգամ ֆիլհարմոնիկը հյուրընկալել է գերմանացի թավջութակահար Ալեքսանդր Հյուլսհոֆին: Համերգը կղեկավարի ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Համերգին կհնչեն Սեն Սանսի (Թավջութակի կոնցերտ թիվ 1, a-moll, «Մահվան պար») և Չայկովսկու (Սիմֆոնիա թիվ 6 «Պաթետիկական») ստեղծագործությունները: