|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
2008-ից առագաստանավով շուրջերկրյա ճանապարհորդության դուրս եկած 40-ամյա գերմանացի Ստեֆան Ռամինը Ֆրանսիական Պոլինեզիայի Նուկու-Հիվա կղզու մարդակերների զոհն է դարձել:
Նա կորել էր մի քանի շաբաթ առաջ: Ավելի ուշ մարած խարույկում հայտնաբերվել են մարմնի այրված մնացորդներ եւ հագուստ: Փարիզում անցկացվելիք հետազոտությունը վերջնական պատասխան կտա` գերմանացի՞ն է հայտնվել խարույկում, թե՞ ոչ. տեղեկացնում է Telegraph-ը:
Ներկայումս ոստիկանությունը փնտրում է տեղի բնակիչ Հենրի Հայիթիին, որն ուղեկցել է Ռամինին կղզու լեռներում որսի ժամանակ: Որսից վերադառնալով` ուղեկցորդը Ռամինի ընկերուհուն` Հայկե Դորշին, ասել է, որ Ռամինը վիրավորվել է, իսկ երբ կինը փորձել է տագնապ բարձրացնել, Հայիթին հարձակվել է նրա վրա, կապել ծառին ու փախել:
Նուկու-Հիվա կղզին պատմականորեն մարդակերների ցեղի բնակության վայրն է, սակայն համարվում է, որ կանիբալիզմի դեպքերը մնացել են անցյալում: