|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Թավջութակահար Սևակ Ավանեսյանը, որի՝ Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում «Կռունկ» ստեղծագործության կատարումը լայն տարածում էր գտել համացանցում, արցախցի ստեղծագործողներին աջակցելու համար դրամահավաք է (Financial Aid for Artists of Artsakh impacted & displaced by the war) նախաձեռնել:
Երաժիշտն իր հետևորդներին խնդրել է օգնել այդ հարցում: «Անձամբ հանդիպել եմ բազմաթիվ արցախցի էմիգրանտների, որոնք այլևս տուն չունեն, ուր կարող են վերադառնալ: Համագործակցելով ՀԲԸՄ և մի քանի հրաշալի մարդկանց հետ՝ որոշել ենք հանդես գալ այն ստեղծագործողներին աջակցելու նախաձեռնությամբ, որոնք տուժել են պատերազմից»,- ել է Ավանեսյանը:
Նա ընդգծել է, որ նվիրատվության գործընթացը բաց է և թափանցիկ, իսկ հանրության կողմից արված յուրաքանչյուր առաջարկ խրախուսվելու է: