|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Չեչնիային սահմանակից վրացական Օմալո գյուղում ծեծել եւ գետն են նետել երեք գերմանացի զբոսաշրջիկների, ովքեր համասեռականներ են եղել:
«Ինտերֆաքսը» հաղորդում է, որ ռեստորանում խնջույք անելիս են եղել Թբիլիսիից գյուղ գնացած վրացիներ, ովքեր իրենց սեղանի մոտ են հրավիրել գերմանացիներին:
Վրացական ավանդական կենացներից հետո, որոնցից մեկը վերաբերել է սիրուն, գերմանացի զբոսաշրջիկները սկսել են կրքոտ համբուրվել: Հյուրընկալող վրացիները, չընդունելով համասեռական սերը, իրենց վիրավորված են զգացել, մի լավ ծեծել են գերմանացի համասեռականներին, հետո կապկպել են նրանց ձեռքերն ու ոտքերը եւ նետել են գետը:
Կապկված արտասահմանցիներին գետից դուրս են բերել տեղաբնակները:
Դեպքի կապակցությամբ դեռեւս քրեական գործ չի հարուցվել, քանի որ գերմանացիներն արագ հեռացել են Վրաստանից: Նրանք չեն բողոքել նույնիսկ իրենց դեսպանությանը: