|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի նստավայրում աշխատող 1974-ին և դրանից հետո ծնված 142 աշխատակիցներից որևէ մեկը դիմում չի գրել կուտակային համակարգից հրաժարվելու համար: Այս մասին ասված է նախագահականից մեզ ուղարկված գրավոր պատասխանում:
Օրեր առաջ Բաղրամյան 26 հարցում էինք ուղարկել, թե կան արդյոք Սերժ Սարգսյանի աշխատակազմում մարդիկ, ովքեր դիմումներ են գրում պարտադիր կենսաթոշակային համակարգից հրաժարվելու համար։ «Նախագահի աշխատակազմում 1974-ին և դրանից հետո ծնված աշխատակիցների թիվը 142 է։ Չկան աշխատակիցներ, ովքեր դիմումներ են ներկայացրել կուտակային համակարգում չընդգրկվելու համար»,-ասվում է ստացված պատասխանում»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: