|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Աֆղանստանի Նանգարհար նահանգում միկրոավտոբուսի մոտ ռումբ է պայթեցվել, ինչի հետևանքով սպանվել է երեք թուրք բանվորներ, մեկը վիրավորվել է:
Ըստ Haberler-ի՝ հարձակվողը մոտոցիկլետով է մոտեցել միկրոավտոբուսին, որի վրա պայթուցիկ սարք է տեղադրված եղել: Միկրոավտոբուսը պայթել է օտարերկրյա բանվորներին ոստիկանության շրջանային կենտրոնի շինհրապարակ տեղափոխության ընթացքում:
Դեպքի կազմակերպման և իրականացման վերաբերյալ դեռևս ոչ մի բացահայտում չի արվել:
Թուրքիայի ԱԳ նախարարության պաշտոնյաները հայտնել են, որ ռազմական օդանավերով դիերը Թուրքիա կբերվեն, որտեղ և տեղի կունենա նրանց հուղարկավորությունը: