Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը որդու ավարտական միջոցառմանը մասնակցելու նպատակով մեկնել էր ԱՄՆ եւ այցելել Հարվարդի համալսարան:
Ըստ Haberler-ի՝ Գյուլը համալսարանում մասնակցել է «Տարածաշրջանային ընթացիկ խնդիրներն ու հեռանկարները» խորագրով քննարկմանը, որի ժամանակ համալսարանի մասնագետներից Էմրե Ալթընդիշը համարձակ հարցեր է տվել:
«Երբ Թուրքիայում մարդիկ մեռնում են, Դուք ինչպե՞ս եք գիշերները քնում»,- ասել է նա ու պահանջել հարցը անգլերեն թարգմանել:
«Այս հարցդ ճիշտ չէ: Եթե ուրիշը լիներ, թույլ չէր տա, որ նման բան հարցնես: Այս դեպքերը ուրիշ երկրներում էլ են տեղի ունենում: Գեզի այգու ցույցերին սկզբից հետևողական չլինելու պատճառով միացան անօրինական այլ կազմակերպություններ: Իհարկե, ցավալի է»,- ասել է Գյուլը:
Պատասխանից անմիջապես հետո Ալթընդիշը թվարկել է Թուրքիայում ղեկավարության մեղքով սպանվածների անուններն ու բոլոր փաստերը, որից հետո ուղղել է մեկ այլ հարց, որը մեծ աղմուկ է բարձրացրել դահլիճում: «Չե՞ք ամաչում լինել նման պետության ղեկավար: Ինչպե՞ս եք մեզ ժողովրդավարության ստերով խաբում: Ինչպե՞ս եք կարողանում գիշերները քնել: Բերքին Էլվանը 14 տարեկան էր: Ձեր վարչապետը 14 տարեկան երեխային ահաբեկիչ է անվանում: Խնդրում եմ հարցս թարգմանել»,- ասել է նա:
Երբ հարցը թարգմանվել է, Գյուլը բարկացել է ու ասել, որ նման հարց ուղղելու իրավունք Ալթընդիշը չունի: Ի պատասխան Ալթընդիշն ասել է. «Թուրքիայում ինձ կծեծեին այս հարցիս համար կամ էլ կբանտարկեին»: