|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր Պաշտպանության բանակի զինծառայող, հայրենիքի պաշտպանության համար նահատակված 19-ամյա եֆրեյտոր Էրիկ Գասպարյանին վերջին հրաժեշտը տվեցին հարազատները, նաև հարյուրավոր քաղաքացիներ:
Karabakh-life.am կայքի հաղորդմամբ` զինվորի հարազատներին վշտակցելու էին եկել Արցախի նախագահ Բակո Սահակյանը, պետական այրեր, բարձրաստիճան սպաներ, ծառայակից ընկերներ:
Էրիկի հուղարկավորությունը կատարվեց պատվո պահակախմբի ու զինվորական նվագախմբի ուղեկցությամբ: Հոգեհանգստի և թաղման արարողակարգը կատարեց Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանը: Զինվորի աճյունը ամփոփվեց պապական գյուղի` Շոշի գերեզմանոցում:
Հիշեցնենք, որ Էրիկ Գասպարյանը զոհվել էր մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ թշնամու ձեռնարկած հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու ժամանակ: Հայկական կողմից նաև վիրավորվել էր 4 զինծառայող, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Թշնամին տվել էր առնվազն երկու զոհ: