կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-23 00:11
Առանց Կատեգորիա

Ֆրանսիան տուգանել է Google-ին

Ֆրանսիան տուգանել է Google-ին

Ֆրանսիայի անվտանգության եւ տեղեկատվության ազգային հանձնաժողովը (CNIL) Google-ին տուգանել է 100 հազար եվրոյով` Wi-Fi-ի միջոցով անօրինական կերպով անձնական տվյալներ հավաքելու համար:

 

Դեռեւս նախորդ տարվա մայիսին Google-ը խոստովանել էր, որ իր Street View ծառայության սարքերի միջոցով, որոնք նկարում են քաղաքների փողոցները, նաեւ  Wi-Fi ցանցերի վերաբերյալ տեղեկություններ են հավաքել: Արդյունքում` ոչ պաշտպանված ցանցերի պատճառով ստացվել են նաեւ անձնական այնպիսի տվյալներ, ինչպիսիք են տարբեր կայքերում ունեցած աքաունթների գաղտնաբառերը:

 

Սրան ի պատասխան` Google-ը ներողություն էր խնդրել եւ խոստացել, որ անվտանգության կանոնները պահպանելու վերաբերյալ թրեյնինգներ կանցկացնի իր ինժեներների եւ գործի հետ առնչություն ունեցող մասնագետների հետ:

 

PCMag.com-ը գրում է, թե սրա վերաբերյալ Google-ը հայտարարել է. «Այն պահից, երբ հասկացանք, թե ինչ է պատահել, դադարեցրինք Street View-ի սարքերով Wi-Fi –ի միջոցով տվյալներ հավաքելը եւ անմիջապես դրա մասին տեղեկացրինք իշխանություններին»:

 

Սակայն Ֆրանսիայի ղեկավարությունը պահանջել էր ջնջել հավաքված ամբողջ ինֆորմացիան եւ տուգանել է ընկերությանը` իր պահանջը չկատարելու համար: