Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անաստաս Միկոյանին դիտել միայն որպես 1937 թվականին կատարված ռեպրեսիաների մասնակից և ասել, թե նա Հայաստանի համար ոչինչ չի արել, սխալ է: Այս դիրքորոշումը հայտնեց պատմաբան, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը ԽՍՀՄ գործիչ Ա. Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու վերաբերյալ Մամուլի ազգային ակումբի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ:
Անդրադառնալով այն խնդրին, որ 1937 թվականին Միկոյանի հրամանով ավելացվել է գնդակահարվող հայերի թիվը, ակադեմիկոսը նշեց, որ այդ ժամանակ նրան հսկում էր Բերիան: Եվ եթե Միկոյանը հակառակ գործեր, ապա նրան «շարքից կհանեին»: Իսկ այն, որ նա ներքուստ դեմ է եղել այդ քաղաքականությանը, երևացել է այն ժամանակ, երբ Ստալինի մահից հետո առաջինն է կանգնել Խրուշչովի կողքին և քննադատել ստալինյան քաղաքականությունը:
Վ. Բարխուդարյանը նշեց նաև, որ հենց նույն այդ գնդակահարությունների ցուցակը կազմելիս նա պնդել է, որ այդ թվում չներառվեն տասը մեծ մտավորականներ, որոնց թվում է եղել Դերենիկ Դեմիրճյանը:
Նա հիշեց նաև թոշակի գնացած Անտոն Քոչինյանի պատմությունը, որ 1946 թվականին, երբ Միկոյանն այցելում է Հայաստան, իմանում է, որ կաթի պակասից երեխաների մահացության թիվը մեծ է: Եվ Մոսկվա վերադառնալուն պես կարգադրում է Հայաստանին տրվելիք կաթի պլանը կրկնապատիկ ավելացնել:
Այնուամենայնիվ, ակադեմիկոս Բարխուդարյանը դեռևս չի կողմնորոշվել` կո՞ղմ է Միկոյանի արձանի տեղադրմանը Երևանում, թե՞ ոչ: