|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կապ չունի` Անաստաս Միկոյանը միայն վատն է արել, թե` նաև լավը, նրա արձանը չպետք է տեղադրվի Երևանում: Այսպիսի դիրքորոշում հայտնեց իրավապաշտան Վարդան Հարությունյանը ԽՍՀՄ գործիչ Ա. Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու վերաբերյալ Մամուլի ազգային ակումբի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ:
Նա նշեց, որ ամենավերջին սրիկան անգամ իր կյանքում գոնե մեկ լավ բան անում է, բայց արդյո՞ք դա հիմք է նրան որպես լավը հիշելու: Իրավապաշտպանը նշեց, որ չկա որևէ վկայություն, որ նա զղջացել է 1937-ի բռնաճնշումներին մասնակցելու համար: Եվ նա Ստալինի մահից հետո Խրուշչովի կողքին կանգնել է` զուտ անձնական շահերից ելնելով: Նա Խրուշչովից հետո էլ կանգնել է Բրեժնևի կողքին` քննադատելով Խրուշչովի քաղաքականությունը:
Վ. Հարությունյանը չի ընդունում այն պարզաբանումը, թե Միկոյանի արձանը դրվում է, քանի որ նա հայ է, և Հայաստանը նրա օրոք զարգացել է: «Մուղդուսին էլ է հայ եղել, Երևանի բերդի պետն էր: Եվ կան տեղեկություններ, որ որոշ բանտարկյալների հանդեպ նույնիսկ բարի է եղել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանի զարգացմանը, ապա Վ. Հարությունյանը նշեց, թե Շահ Աբասի օրոք էլ էր Հայաստանը զարգանում, մինչ օրս Վայքում մնացել է նրա օրոք կառուցված ճանապարհը, որով պետք է հայությանը քշեր դեպի Պարսկաստան:
Իրավապաշտպանը նշեց, որ ինքը խիստ դեմ է Միկոյանի արձանի տեղադրմանը, քանի որ նա հոգեպես Հայաստանի հետ չի եղել: