|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Այսօր Սարդարապատի հուշահամալիր այցելած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չհերքեց, որ վերջին շրջանում շփման գծում առկա է որոշակի լարվածություն:
Անդրադառնալով մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը հակառակորդի իրականացրած դիվերսիոն հարձակման փորձին` Օհանյանը հայտարարեց, որ խոսել է ԼՂՀ պաշտպանության նախարարի հետ, ով ևս փաստել է, որ հրադադարի ռեժիմը խախտել է ադրբեջանական կողմը։
«Ցավոք, մենք էլ ենք ունեցել մեկ զոհ և վիրավորներ։ Վիրավորների վիճակը բավարար է»,- ասաց նախարարը:
Ըստ Սեյրան Օհանյանի` հայկական կողմը համարժեք պատասխան է տվել։
«Փա՛ռք ու պատիվ բոլոր այն տղաներին, ովքեր այսօր էլ, այս դժվարին պայմաններում էլ իրենց երիտասարդ կյանքը զոհում են կամ պատրաստ են զոհելու հայրենիքի անվտանգությունն ապահովելու համար»,- նշեց նախարարը: