|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հունիսի 1-ի ուշ երեկոյից սկսած` Հալեպի Նոր Գյուղ թաղամասի ռմբակոծությունները շարունակվել են մինչև այսօր. հայտնում է Հալեպի լրատվական գրասենյակը:
Վնասվել են Նոր Գյուղի հայկական եկեղեցիներն ու դպրոցները, ակումբներն ու բնակարանները, խանութներն ու գործատեղիները: Ռմբակոծությունների արդյունքում վիրավորվել են Ստեփան Արուշյանն ու Զարեհ Ղազարյանը: Իսկ Զվարթնոց եկեղեցու շրջակայքում ընկած հրթիռի պատճառով վիրավորվել է Հարութ Իսկենյանը:
Հայ վիրավորների վիճակն այժմ կայուն է: