կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-21 22:44
Հասարակություն

ՃՏՊ Սևան քաղաքում, երկու վիրավորների վիճակը ծանր է

ՃՏՊ Սևան քաղաքում, երկու վիրավորների վիճակը ծանր է

Հոկտեմբերի 21-ին, ժամը 18:35-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արա Գեղեցիկի փողոցում բախվել են Mercedes 200E մակնիշի 35 GQ 977 (վարորդ՝ 1974 թ. ծնված Կ. Պ.) և Volvo մակնիշի 34 VR 467 պետհամարանիշերով (վարորդ՝ 1962 թ. ծնված Վ. Մ.) ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազարկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները: Նրանք Mercedes 200E մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Կ. Պ.-ին և ուղևոր՝ 1949 թ. ծնված Ա. Վ.-ին, իսկ Volvo մակնիշի ավտոմեքենայից՝ Վ.Մ.-ին:

Տուժածները հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները Կ. Պ.-ի և Ա. Վ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ. Մ.-ինը՝ բավարար: