կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-26 18:40
Հասարակություն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մայիսի 27-ից 30-ը՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, հանրապետության տարածքում ամենուրեք, մայիսի 31-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

 

Քամին հարավ-արևելյան է` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

 

Երևանում մայիսի 27-ից 30-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Մայիսի 31-ին անձրևի հավանականությունը փոքր է:

 

Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: