|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Այսօր լրագրողների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է սահմանին գրանցված միջադեպին, երբ մարտական հենակետում զինվոր է վիրավորվել հակառակորդի գնդակից:
«ԼՂ պաշտպանության բանակում հակառակորդի կրակոցներից մեկ զինծառայող է վիրավորվել: Գնդակը դիպել է պատին, այնուհետեւ, անդրադարձ կատարելով, դիպել զինծառայողի ձեռքին: Թեթև վիրավորվել է»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Հարցին` արդյո՞ք դարձյալ լարվել է հայ-ադրբեջանական սահմանը, նախարարը պատասխանեց, որ իրավիճակը միշտ էլ կրկնվում է, լարվածություն միշտ կա, քանի դեռ Հայաստանը խնդիրներ ունի հակառակորդի հետ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի սպառազինությունների ավելացմանը, Սեյրան Օհանյանը նշեց, որ Ադրբեջանի հնարավորությունները մի քիչ ավելի շատ են, Ադրբեջանը պարբերաբար սպառազինվում է, բայց բանակները չեն կարող գնահատվել միայն սպառազինության քանակով: «ՀՀ և ԼՂ պաշտպանության բանակները հավասարակշռությունը պահպանում են զինվորների որակական պատրաստավածության և մարտական ոգու հաշվին»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ, ցավոք, այսօր սահմանին՝ նույն վայրում, թշնամու գնդակից փոխգնդապետ է զոհվել: