կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-23 18:19
Սպորտ

Հայ ըմբիշները պատրաստվում են միջազգային մրցաշարի

Հայ ըմբիշները պատրաստվում են միջազգային մրցաշարի

Իտալիայի Սասարի քաղաքում մայիսի 29-31-ը կկայանա ըմբշամարտի միջազգային ներկայացուցչական մրցաշար, որին 6-ական ըմբիշով կմասնակցեն նաև Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի հավաքականները:

 

Ինչպես հայտնում է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ազատ ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը մրցավայր կտանի 57 կգ քաշային Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանին, 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանին, 65 կգ քաշային  աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանին, 70 կգ քաշային, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանին, 86 կգ քաշային Եվրոպայի մրցանակակիր Մուսա Մուրթազալիևին և 97 կգ քաշային Եվրոպայի մրցանակակիր Էդգար Ենոքյանին:


Շատ ուժեղ կազմ ունի նաև մեր հունահռոմեական հավաքականըՕլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը այս մրցաշարին հայտավորել է օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիր Ռոման Ամոյանին, Արամ Ջուլֆալակյանին, օլիմպիական արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի բազմակի մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանին, Մաքսիմ Մանուկյանին, Արթուր Շահինյանին և օլիմպիական մրցանակակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն և աշխարհի բազմակի մրցանակակիր Արթուր Ալեքսանյանին:

 

Ի դեպ, Լևոն Ջուլֆալակյանն օրերս առողջական խնդիրներ էր ունեցել: Նրան հանդիպել ենք այսօր: Ամեն ինչ կարգին է, և նա իր թիմին կուղեկցի Իտալիա: