Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթի երկրորդ մասը նվիրեց ընդդիմությանը հակադարձելուն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թեժ լեզվակռիվ էր սկսվել խորհրդարանում Նիկոլ Փաշինանի, վարչապետի ու Առաքել Մովսիսյանի միջև: Արմեն Աշոտյանի խոսքով` կառավարությունն էլ փոխվեց, բայց ոմանց մոտ այդպես էլ ոչինչ չփոխվեց, և ինչպես հայտնի անեկդոտում է ասվում. «Միայն փաստաթղթաշրջանառությունն է ավելացել»:
Ըստ նախարարի` կառավարության ծրագիրը կարդացել են շատերը, բայց հասկացել են քչերը: Ոչ կառուցողական տրամադրված ընդդիմության ներկայացուցիչներին Աշոտյանը խորհուրդ տվեց իջնել բարիկադներից, որովհետև հակառակ կողմը զենքով չի եկել, այլ գիտելիքով, պարզած ձեռքով, որ միասին կառուցեն այս երկիրը:
«Եթե կառավարության ծրագիրը բաղկացած լիներ Քրիստոսի տասը պատվիրաններից, որոնք մեզ փոխանցված լինեին մետաֆիզիկական եղանակով, էլի կլինեն մարդիկ, ովքեր այդ տասը պատվիրանների մեջ կգտնեն կոռուպցիոն ռիսկեր և այլն: Իմ որոշ գործընկերների համար խնդիրը ոչ թե անձերն են, այլ քաղաքականությունը, երբ իշխանություններին դիտարկում են որպես դասակարգային թշնամի: Եվ այստեղ մեր և իրենց միջև անհավասարություն է ստեղծվում, որովհետև մենք դասակարգային թշնամի չունենք, մենք, առհասարակ, թշնամի չունենք քաղաքական դաշտում»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով` երբ Հովիկ Աբրահամյանը ԱԺ նախագահ էր, ինքը չի հիշում, որ խորհրդարանում նման պոռթկումներ լինեին, կամ ընդդիմությունը նո՞ր իմացավ Գագիկ Խաչատրյանի տեղը, որ նման մարդ կա կառավարության մեջ: Նա նշեց, որ իր գործընկերներից ոմանք իրեն մեղադրում են սոցիալական ցանցերում ակտիվ լինելու մեջ, բայց եթե այդպես շարունակվի, ապա ինքը ավելի շատ ընթերցող կունենա, քան ոմանք կունենան ընտրազանգված:
«Եթե այսպես շարունակվի` ոմանք լուրջ պրոբլեմ են ունենալու` 2017թ. խորհրդարան մտնելու: Եվ դիմում եմ շատ կառուցողական առաջարկությամբ` առաջարկում եմ, որ խորհրդարանի այս կազմով, քանի դեռ խորհրդրանում եք, Աստված գիտի, թե էլ երբ կլինեք, եկեք միասին մի հատ սելֆի անենք, հիշողություն կունենանք խորհրդարանի աշխատանքից»,- ասաց ԿԳ նախարարը: