|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր Կոլումբիայում հայտարարվել է եռօրյա սուգ մայիսի 18-ին 33 երեխայի մահվան առիթով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ անչափահասների տեղափոխող ավտոբուսում հրդեհ է բռնկվել:
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն այցելել է հրդեհի զոհերի հարազատներին: Նախագահն իր ենթականերին հանձնարարել է մշակել պետության կողմից տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու մեխանիզներ: Այս ոլորտն այժմ վերահսկում են քաղաքապետարանները:
Հետաքննության արդյունքներով՝ այրված ավտոբուսի վարորդն ապօրինի կերպով է զբաղվել ուղևորափոխադրումներով: Ողբերգության օրն ավտոբուսի սրահը գերբեռնված է եղել, իսկ վարորդը նույնիսկ չի ունեցել վարորդական իրավունքներ: