|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր կյանքից հեռացել է ադրբեջանական գերությունից ազատված 77-ամյա Մամիկոն Խոջոյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը նշեց, որ Խոջոյանն արդեն մեկ շաբաթ է, ինչ իրեն շատ վատ էր զգում:
«Հաց չէր ուտում, չէր շարժվում, անգամ չէինք կարող նրան հիվանդանոց տեղափոխել, բժիշկներն էին գալիս նրան տեսության: Վերջին օրերին գտնվել է անգիտակից վիճակում»,- ասաց Չոբանյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները խոշտանգել էին 77-ամյա ծերունուն, ով ուներ նաև հոգեկան հիվանդություն: