կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-25 12:33
Հասարակություն

17-ամյա աղջկա սպանության գործով ձերբակալվել է Արսեն Խոջոյանը

17-ամյա աղջկա սպանության գործով ձերբակալվել է Արսեն Խոջոյանը

Հունիսի 24-ին` ժամը 20.55-ին, ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղի ճանապարհի եզրին դանակահարված մարդ կա: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 20-ի սահմաններում, Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ճանապարհի 7-րդ կմ-ին, վիճաբանության ժամանակ, 1991 թ. ծնված Արսեն Խոջայանը սուր-կտրող գործիքով հարվածել է 1999 թ. ծնված Աստղիկ Հանիսյանի մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ:

Ժամը 23.55-ին Ա. Հանիսյանը հիվանդանոցում մահացել է:

ՔԿ Բերդի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 23.55-ին, Ա. Խոջայանը հայտնաբերվել է Վերին Կարմիրաղբյուր գյուղի տներից մեկում:

Հունիսի 25-ին, ժամը 3-ին, Արսեն Խոջայանը ձերբակալվել է` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: 
Կատարվում է նախաքննություն: