կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-25 10:45
Իրավական

Արսեն Խոջոյանը գյուղացիներին պատմել է, որ ինքն է սպանել 17-ամյա աղջկան. մանրամասներ

Արսեն Խոջոյանը գյուղացիներին պատմել է, որ ինքն է սպանել 17-ամյա աղջկան. մանրամասներ

Արդեն հայտնել ենք, որ երեկ` ժամը 20:55-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի ճանապարհի եզրին դանակահարված անձ կա: Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ պարզվել է, որ 20: 00-ի սահմաններում գյուղի ճանապարհի 7-րդ կմ-ին վիճաբանության ժամանակ սուր կտրող գործիքով 1999-ին ծնված Ա.Հ-ի մարմնի տարբեր մասերին հարվածներ են հասցրել, արդյունքում` աղջիկը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի մանրամասներին անձամբ չի տիրապետում, գիտի, որ աղջկան տեղափոխել են Բերդի հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Գյուղապետը նշեց նաև, որ իրեն հայտնի է, որ դանակահարողը 2014 թվականի մարտի 7-ից ապրիլի 10-ը ադրբեջանական գերության մեջ եղած` 25-ամյա Արսեն Խոջոյանմ է, ով նույն գյուղի բնակիչ է, նա գյուղացիներին հայտարարել է, որ ինքն է սպանել աղջկան:

Չոբանյանի խոսքով` 17-ամյա աղջիկն իրենց գյուղից չէր: «Մոր հետ էին մեր գյուղում ապրում, իրանք մեր գյուղից չէին, եսիմ որտեղից էին եկել, երևի` Գորիսից կամ Ստեփանավանից: Չեմ խորշի ասել, որ էդ աղջիկը բարոյականության հետ կապված խնդիրներ ուներ, անբարոյականի մեկն էր, դրա վերջը դա պիտի լիներ»,- ասաց գյուղապետը: