Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը վստահություն հայտնեց, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետական այրի իր գիտելիքները և փորձը ամբողջովին կներդնի հայրենիքը անսասան պահելու համար: Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այս մասին ասաց Շուշիի Մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում անցկացվող ԱԺ հատուկ նիստում նախագահի՝ պաշտոնը ստանձնելու համար երդման հանդիսավոր արարողությանը՝ օրհնության կարգ կատարելուց առաջ:
«Վստահ եմ, որ Ձեր երկարամյա պետական այրի գիտելիքները և փորձը ամբողջովին ի սպաս կդնեք մեր հայրենիքը անսասան պահելու, ժողովրդին հույս և ոգի տալու համար: Վստահ եմ, որ անմնացորդ կնվիրվեք: Ինչպես 17 տարեկանում զենքը ուսին Դուք պաշտպանել եք մեր հայրենիքը, այսօր դուք շարունակելու եք նույն նվիրական վսեմ առաքելությունը ամենաբարձր դիրքից: Մեր աղոթքն ու մաղթանքն է՝ քաջաբարո ծառայեք, ուրախությամբ ծառայեք, արդարություն տարածեք, ազնվություն սերմանեք, ամրապնդեք բարությունը, անվախորեն տարեք առաջ մեր ժողովրդին՝ արդարացնելով այս հերոսական մեր ժողովրդի բոլոր-բոլոր իղձերն ու երազանքները: Միշտ Ձեր կողքին ենք լինելու: Մեր ազգը 5 տարով տվեց իր վստահությունը Ձեզ, և Ձեր նոր թիմի հետ յուրահատուկ հույսեր է կապում: Մաղթում եմ Ձեզ կատարյալ հաջողություն՝ հայրենաշինության ասպարեզում և ի վայելումն ազգիս Հայոց »,-ասաց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը՝ մաղթելով բարի երթ՝ դեպի նորանոր բարի պտուղներ՝ հանուն խաղաղության, անվտանգության և ժողովրդի բարգավաճման:
Նա վստահություն հայտնեց, որ Արայիկ Հարությունյանը ունենալու է երկնային աջակցություն, և սրբությամբ պահելու է Հայոց նվիրական եռամիությունը՝ Մայր Հայաստան, Սփյուռք և Արցախ:
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշեց, որ կա ոսկե օրենք. եթե ժողովուրդը մեղքի մեջ ընկավ, նախագահը կամ թագավորը, որ ծնկի իջավ, աղոթեց ազգի համար, անպայման Աստված լսում է դա: «Բայց, եթե առաջին դեմքը սխալվեց, ամբողջ ազգը ծնկի գա, մեղքը, չգիտենք, Աստված կների, թե ոչ: Ահա թե ինչու առաջին դեմքի պատիվը մեծ է, պարտականությունը՝ առավել ևս»,-նկատեց Արցախի թեմի առաջնորդը: