Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 6-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կյանքի 78-րդ տարում վախճանվել է նշանավոր օպերային երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, տենոր Վահան Միրաքյանը:
Վահան Միրաքյանը ծնվել է 1936 թ. ապրիլի 27-ին Երևանում: Դպրոցական տարիներին ընտանիքով տեղափոխվել է Կիրովական, որտեղ սովորել է թիվ 4 միջնակարգ դպրոցում: 1953 թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` պրոֆեսոր Թամարա Շահնազարյանի դասարան: 1956 թ. հրավիրվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոն, ուր դերերգել է Լենսկի` «Եվգենի Օնեգին», հերցոգ` «Ռիգոլետտո», Ալֆրեդ` «Տրավիատա»:
Երգել է նաև հայ կոմպոզիտորների օպերաներում. Սարո` Ա. Տիգրանյանի «Անուշ», Սայաթ-Նովա` Ալ. Հարությունյանի «Սայաթ- Նովա», իսկ դասական խաղացանկից` Էդգար` «Լուչիա դի Լամերմուր», Խոզե` «Կարմեն», Ռուդոլֆ` «Բոհեմ»:
1963 թ. համամիութենական տենորների մրցույթում գրավել է առաջին տեղը և առաջին 5 երգիչների հետ մեկնել է Իտալիա` Միլան: 1963-67 թթ. վերապատրաստվել է Միլանում` մաեստրո Ջ. Բարիի ղեկավարությանբ: Միլանի «Լա Սկալա» թատրոնում և Պարմայում հանդես է եկել համերգային մեծ ծրագրով: 1962 թ. եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենակատար:
1981-2005 թթ. ապրել և ստեղծագործել է Ավստրիայում, դասավանդել Վիեննայի կոնսերվատորիայում: 1983 թ. Բելինիի «Նորմա» օպերայում աշխարհահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալիեի հետ կատարել է Պոլիոնի դերերգը:
2002 թ. համերգային ծրագրով Երևանում հանդես է եկել որդու` օպերայի մեներգիչ, տենոր Արմեն Միրաքյանի հետ:
2005 թվականից ապրել և ստեղծագործել է ԱՄՆ-ում: