կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-14 22:49
Առանց Կատեգորիա

Այցելեք Մարտունու Ներքին Գետաշեն գյուղ՝ Թաթոյանների հրաշալի հյուրատուն. Վ. Միրաքյանը՝ մեծ պոտենցիալով բիզնեսի մասին

Այցելեք Մարտունու  Ներքին Գետաշեն գյուղ՝ Թաթոյանների հրաշալի հյուրատուն. Վ. Միրաքյանը՝ մեծ պոտենցիալով բիզնեսի մասին

«Չոր մարքեթինգ»-ի հիմնադիր Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էսօր Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն գյուղում էինք։ Միջին վիճակագրական Մարտունիի գյուղերից էր, էն որ փողոցում կողքովդ Maserati, Range Rover կամ Lamborghini Urus է անցնում, ասում ես էս ովա, պատասխանում են, թե բա էն մեր հարեւան Գագոնա, ձմեռա, խոպանից հետա եկել:)

Բայց դրա մասին չեմ ուզում ասել, նկարներում Թաթոյանների հյուրատունն է։ Տղաները վերականգնել են հին ջրաղացը, իրենց հայրական տունը մեծացրել, հյուրատուն են դարձրել ու շատ գոհ աշխատեցնում էին։ Մոտ 10 համար ունեին, իրենց ձեռքով պատրաստված կահույքով, գեղեցիկ ճաշելու տեղերով և այլն։ Ամառ-ձմեռ զբոսաշրջիկների են ընդունում ու շատ գոհ ապրում էին։ Շատ գոհ էին հատկապես նրա համար, որ խոպան գնալու կարիք էլ չունեն։

Եթե կլինեք Մարտունու կողմերում, փորձեք հանդիպել, հրաշալի վայր ու հրաշալի մարդիկ են։ Հյուրատները շատ մեծ պոտենցիալով բիզնեսի ոլորտ են, իսկ թե ինչպես օգտագործել էդ պոտենցիալը կիմանաք շուտով, #չորՄաչքեթինգ ի YouTube-ի ալիքով»: