կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-19 20:00
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թշնամու հետ բարեկամություն չի կարող լինել․ մեզ ուտելու են․ ազատամարտիկ, օպերային երգիչ

Երբ որ արտիստները սկսում են զվարճացնել իշխանություններին, վերջը սա է լինում։ Ստացվեց այնպես, որ մենք պետք է խեղճ լինենք, թույլ, նվաստ, որ մեզ բանի տեղ դնեն։ Մեր երկրում աշխատող չմնաց, բոլորը սկսեցին խոսել քաղաքական նախադասություններով։ Լիդերին պաշտպանելու կարիք չկա,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց օպերային երգիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ Տիգրան Դավթյանը։

Նրա խոսքով՝ մենք հիմա ակվարիումի մեջ ենք․ վերեւից ով կերը գցեց, մենք բարձրանում ենք վերեւ։ Այն ամենը, ինչը մեզ դարձրեց այդպիսին, ըստ Դավթյանի, գալիս է սոցիալական ցանցերից։

«Ֆեյսբուքները ստեղծողները էդ ո՞նց են դառնում միլիարդատեր․ ապուշների երեսից։ Ապուշացման է տանում։ Ֆեյսբուքում կարող ես երգել եւ ցույց տալ, ասել՝ Օպերայում չստացվեց, այստեղ ստացվում է։ Մեզ զոռով-շառով կողքի երկրների հետ սարքում են քուր-ախպեր։ Մշակույթն են բերելու առաջ։ Դոմինանտը կորցրեցինք։ Ապաշրջափակում, թշնամու հետ բարեկամություն․․․դրանք լոլո են, Գյուլնազ տատի հեքիաթներն են։ Էդ բոլորը կարող էր լինել՝ առանց հազարավոր երեխաների գլուխ ուտելու»,-ասաց օպերային երգիչը։

Նա նշեց, որ մեղքի մեծ բաժին ունեն փողն ու ներդրումների անվան տակ գործող երեւույթները։

«Մենք նման չէինք ախր։ Եվրոն որ մի հատ է, բոլորը նմանվում են իրար։ Հեսա մի քանի միլիարդ էլ կգա։ Եթե մի տասը միլիարդ էլ տան, կարելի է մի քանի հազարն էլ զոհվեն, հա՞։ Մոռանում ենք հայերեն երգելը։ Դրան ենք գնում։ Հիմա մեկին եթե ասես թուրքամետ ես երգում, գուցե ավելի հաճելի լինի։ Ղեկավարը կարող է եւ չի կարող ասել թշնամի երկիր, բայց գոնե ունենում են մարդիկ, որոնք հասարակության մեջ ռեզոնանսը տարածում են, որ, տեսեք,ղեկավարը չէր կարող ասել թշնամի, որովհետեւ Լոնդոն կամ ուրիշ տեղ Էգնում, որտեղ իրեն կասեն՝ հո դու ծայրահեղակա՞ն չես, բայց տեսեք՝ ինչ հասարակություն ունի։ Որ հասարակությունն էդպիսին եղավ, իրեն կհանեն գործից։ Ասում են ֆրանսիացիներն ինչ լավն են, Նապոլեոն ունեն։ Նապոլեոնը Նապոլեոն չէր լինի, եթե չլիներ ֆրանսիացի ժողովուրդը»,-նկատեց օպերային երգիչը։

Տիգրան Դավթյանն ասում է՝ հայ ժողովուրդը դարձավ բաց դռների հասարակություն։

«Չի լինի այնպես, ինչպես բելգիացին գերմանացու հետ է շփվում կամ հոլանդացին՝ դանիացու։ Չի լինելու։ Մեզ ուտելու են։ Ուտելը սկսվում է մշակույթից։ Գենն են վերացնում։ Հայ կնոջ գենը Հայաստանից կտրել չի լինի։ Պատերազմում Հայաստանը տալու բան չուներ։ Տվեց ուղղակիորեն մարդու կորուստ։ Բիզնես-պլանի համար չարժեր»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Դավթյանը։ «Թշնամին երկրի ներսում է վաղուց, հիմա բացահայտ է լինելու։ Մեկ-մեկ ասում եմ «Ջուջալարը» սովորեք, որ նվագեք, մեկը-5-10000 տա, ասի երգեմ, նվագեք»,-նշեց օպերային երգիչը։

Մանրամասն՝ տեսանյութում