|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք` Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Սերբիա հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են:
Տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից և Խանջյան 27 հասցեում (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարևանությամբ) գտնվող «Հյումել» խանութից:
Տեղեկացնում ենք, որ մարզադաշտի արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արևելյան տրիբունայինը ՝ 5000-7000, իսկ հյուսիսային և հարավային տրիբունաներինը ՝ 4000 դրամ:
Տոմսերի հետ կապված հարցերով զանգահարել միայն «Հանրապետական» մարզադաշտ` 55 53 52, 55 53 51 հեռախոսահամարներով և «Հյումել» խանութ` 54 09 54 հեռախոսահամարով:
Այսուհետ վաճառքում են լինելու միայն հատուկ բար-կոդերով տոմսեր: «Հանրապետական» մարզադաշտում գործելու է մուտքի նոր էլեկտրոնային համակարգ:
Մարզադաշտ խնդրում ենք գալ խաղից երկու ժամ առաջ` անցանկալի խցանումներից և կուտակումներից խուսափելու համար:
ՀՖՖ պաշտոնական կայք