|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Երևանում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ծառայողները ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 72 տրանսպորտային միջոց:
Այդ թվում 11 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 4 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` երթևեկության ընթացքում ծխելու համար, 60 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշան արձակող սարքավորում: Այս մասին հայտնում է ոստիկանությունը: