|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Եվրախորհրդարանի 47 պատգամավոր նամակ է հղել Ադրբեջանի ղեկավարությանը` կոչով` ազատ արձակել լրագրող Աֆղան Մուխթարլիին. հայտնում է Радио Свобода-ն:
Նամակում նշվում է, որ Աֆղան Մուխթարլիի և այլ քաղբանտարկյալների ազատ արձակումը մինչև Արևելյան գործընկերության գագաթաժողովը կցուցադրի Ադրբեջանի իշխանությունների հավատարմությունը ԵՄ-ի հետ հետագա համագործակցությանը և գործընկերությանը:
Մուխթարլիին մեղադրանք է ներկայացվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժային դիմադրություն ցույց տալու համար: Նա նաև մեղադրվում է Ադրբեջանի սահմանն անօրինաբար հատելու և մաքսանենգության մեջ:
Հիշեցնենք, որ լրագրողի փաստաբանը հայտնել էր, որ Վրաստանում անհայտ անձինք նրան ուժով նստեցրել են «Օպել» մակնիշի մեքենա և հասցրել Ադրբեջանի սահմանապահ ուղեկալներից մեկն ու նրա մոտ 10 հազար եվրո թողել, որպեսզի հետագայում մեղադրեն մաքսանենգության և սահմանն անօրինաբար հատելու մեջ: