Դուք կարծում եք, որ նորանշանակ նախարարը պետք է գնահատականներ տա՞. Գագիկ Բեգլարյան
ՀՀ տրանսպորտի եւ կապի վերանշանակված նախարար Գագիկ Բեգլարյանը անիմաստ է համարում լրագրողների այն հարցը, թե ինչպես է գնահատում նոր կառավարության կազմը և աշխատանքը, քանի որ զգալի փոփոխություններ կան թե' կառավարության կազմում, թե' նոր վարչապետի գործողություններում: «Դուք կարծում եք, որ նորանշանակ նախարարը պետք է գնահատականներ տա՞»,- տարակուսում է Գագիկ Բեգլարյանը: Փաստորեն, նա իրեն հին կադր չի համարում ու ներկայանում է որպես նորելո՞ւկ: