Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-07-07 11:42
Տնտեսական

Լարսում վտանգն ամեն րոպե կա, պետք է մտածել վերգետնյա թունել կառուցելու մասին. Գագիկ Բեգլարյան

Լարսում վտանգն ամեն րոպե կա, պետք է մտածել վերգետնյա թունել կառուցելու մասին. Գագիկ Բեգլարյան

Այսօր կառավարության նիստում տրանսպորտի և կապի նախարար Գագաիկ Բեգլարյանը ներկայացրեց Վերին Լարսում ստեղծված իրավիճակն ու իրականացվող աշխատանքները:

Նրա խոսքով՝ այսօրվանից Լարսով կարող են անցնել մեքենաներ` ցերեկային ռեժիմով, 4-5 օր հետո այդ ռեժիմը կդառնա 24-ժամյա: Նախարարը միաժամանակ նշեց, որ Վրաստանի պատկան մարմինները դեռ ունեն մտավախություն, որովհետև սողանքների վտանգը չի վերացել` դեռևս 5 միլիոն տոննա հողի սողանքի վտանգ կա:

«Մտածում են, որ ապագայում այդ ճանապարհի վրա վերգետնյա թունել կառուցեն, ինչը, սակայն, բավական մեծ ծախսերի հետ է կապված: Համենայն դեպս, այդ ճանապարհը միշտ լինելու է վտանգավոր, ամեն անձրևից հետո նման խնդիրները առկա են լինելու: Ուզում եմ տեղեկացնել մեր գործարարներին, որ այլընտրանքային ճանապարհի մասին պետք է մտածել, քանի որ վտանգն ամեն րոպե կա` հնարավոր է ամեն րոպե Լարսը փակվի»,- ասաց Գագիկ Բեգլարյանը: