|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կառավարության այսօրվա նիստից հետո Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից լրագրողները հետաքրքրվեցին` ինչ տեսակետ ունի Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ: Հարցին, թե սահմանադրական բարեփոխումներով անցում է կատարվում ամբողջական համամասնական ընտրակարգին և արդյոք դա կնպաստի՞ ժողովրդավարական ընտրությունների հաստատմանը, Բեգլարյանը պատասխանեց, որ այդ փոփոխությունները հիմա դրված են հանրային քննարկումների: «Ամեն մեկն իր կարծիքն ունի և ես էլ իմ կարծիքն ունեմ յուրովի, նշեմ որ ես համաձայն եմ այդ փոփոխությունների հետ»,- ասաց Բեգլարյանը: Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի հայտնած տեսակետին և միասեռականների մասին դրույթին` նա նշեց. «Դուք լավ գիտեք` ես ոնց եմ վերաբերվում, բոլորը լավ գիտեն»:
Բեգլարյանը խոսեց նաև Վերին Լարսի անցակետի հաճախակի բացվել-փակվելու մասին և նշեց, որ հարցը պետք չէ քաղաքականացնել:
«Լարսը փակվում է` պայամանավորված եղանակային պայմաններով, այստեղ քաղաքական ոչ մի հարց չկա: Մենք շատ լավ համագործակցում ենք վրացական կողմի հետ: Վերջին 3 ամիսներին նրանք նույնիսկ մի քանի անգամ փոխեցին ժամային գրաֆիկը: Մի խոսքով` արվում է ամեն ինչ, որպեսզի անցակետում խցանումներ չլինեն»,- ասաց նախարարը: