կարևոր
1795 դիտում, 5 ամիս առաջ - 2023-11-09 16:57
Քաղաքական

Եզրակացություններն ինքներդ արեք. Զախարովան` Արմեն Գրիգորյանի Մոսկվա չմեկնելու մասին

Եզրակացություններն ինքներդ արեք. Զախարովան` Արմեն Գրիգորյանի Մոսկվա չմեկնելու մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային խնդրել են մեկնաբանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրաժարվելը Մոսկվայում գործընկերների հետ հանդիպումից։

«Մի կողմից պատրաստվում էր, հետո ասաց, որ չեմ կարող թռչել, քանի որ ժամանակացույցը փոխվել է, հետո տեսանք, որ Երևանում ընդունեց Հարավային Կովկասի հարցերով պետդեպարտամենտի ավագ խորհրդականին։ Դե, ինքներդ կարող եք եզրակացություններ անել, բայց միևնույն ժամանակ Հայաստանը ներկայացված էր ՌԴ-ում դեսպանի մակարդակով և, մեծ հաշվով, մասնակցում էր հանդիպմանը, իսկ մակարդակը որոշում է ինքը՝ պետությունը»,- ասել է Զախարովան։