|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլում իտալական «Յուվենտուս»-ը Պորտուգալիայում մրցեց «Բենֆիկա»-ի հետ: Հանդիպման 3-րդ րոպեին Էսեկել Գարայը առաջ մղեց պորտուգալական ակումբին: 73-րդ րոպեին Կառլոս Տեւեզը հավասարեցրեց հաշիվը, սակայն 84-րդ րոպեին Լիման, գրավելով հյուրերի դարպասը, հաղթանակ պարգևեց իր թիմին:
Մյուս խաղում մրցեցին իսպանական «Սևիլյա»-ն և «Վալենսիա»-ն: Ստեֆան Մբիայի` 33՛ և Կառլոս Բակկայի 36՛ խփած գոլերի շնորհիվ «Սևիլյա»-ն հաղթանակ տոնեց 2:0 հաշվով և պատասխան խաղից առաջ լավ հնարավորություն ստացավ դուրս գալ եզրափակիչ: