|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնության փաթեթ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության միջոցներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Polsat հեռուստաալիքին հայտնել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին:
«Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրո՝ օգնության փաթեթի շրջանակներում»,- հայտարարել է Զալևսկին՝ հավելելով, որ տրանշը կներառի ՀՕՊ միջոցներ:
Արևմուտքի երկրների ռազմական օգնության նոր տրանշների մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 8-ին «Ռամշտայնի» ձևաչափով հերթական հանդիպումից հետո: